▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է Արմեն Սողոյանը

Ինչպես ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն...  

nyut.am-ը գրում է, որ ըստ  կայքի ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին:

Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված»:

Նշված անձը` Ա. Ս.-ն, Արմեն Սողոյանն է, ով ուրբաթ օրն է ձերբակալվել և դատարանի որոշմամբ երկու ամիս «կփակվի ԱԱԾ-ի պադվալում»:

Արմեն Սողոյանը մինչ այդ` 2003-2009 թթ. Երևան քաղաքի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետն էր: Մասնագիտությամբ հոգեբույժ է, բժշկական գիտությունների թեկնածու: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее