Արդեն տեղեկացրել եք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խումբ:
Asekose.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` հանցավոր խումբը գործել է 1 տարուց ավելի: ԱԱԾ-ն հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել է «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի աշխատակիցների: Ըստ մեր ունեցած տեղեկությունների`ձերբակալվածների թվում կա նաև կին:
Հավելենք, որ ՀՀ պատկան մարմինները ոչ հաստատել և ոչ էլ հերքել են լուրը, իսկ մամուլը դեռևս սպասում է պաշտոնական հաղորդագրությանը: