Անահիտ Սիմոնյանը վերջին շրջանում ավելի հաճախ ներկայանում է որպես հագուստի դիզայներ, քան երգչուհի: ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ և պարզել է, որ չնայած Անահիտ Սիմոնյանն այժմ օրվա մեծ մասն անցկացնում է կարի արհեստանոցում, բայց երկրպագուների պահանջն էլ չի անտեսում ու աշխատում է նոր երգի ստեղծման ուղղությամբ:
-Անահիտ, ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է զբաղվեք դիզայներական աշխատանքով:
- Սերը հագուստի նկատմամբ միշտ ունեցել եմ, և փոքր տարիքից սիրել եմ էքսպերիմենտներ անել, ձևափոխել հագուստը, տարիներ շարունակ, նաև իմ բեմական հագուստների հեղինակն եմ եղել: Երբ ես մտածում էի՝ ինչ աշխատանք անել, բացի երգելուց, առաջինը մտքիս եկավ այն, որ զբաղվեմ իմ սիրած դիզայներական աշխատանքով, և որոշեցի սկսել կարի արհեստանոցից:
-Հայկոյի արձագանքը Ձեր նոր աշխատանքի վերաբերյալ:
-Հայկոն շատ ողջունեց իմ որոշումը, և հենց սկզբից մինչ այսօր՝ ամեն կերպ իմ կողքին է:
- Իսկ կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել երգին:
- Ժամանակիս մեծ մասը լինում եմ կարի արհեստանոցում, բայց երկրպագուներիս պահանջը իմ վերադարձի՝ ինձ հիմա ստիպում է, որ արագացնեմ, և այժմ աշխատում եմ արդեն նոր երգիս վրա, որպեսզի չհիասթափեցնեմ նրանց:
- Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ` հագուստի դիզայներությամբ զբաղվելը, թե երգելը:
-Երկուսն էլ միաժամանակ:
-Ձեր ընտանիքում կան երկու երգիչներ, հե՞շտ է արդյոք ապրել մեկ հարկի տակ:
-Ա՛յո, շատ:
-Ի՞նչ է հարկավոր կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:
-Սիրված և հարգված լինել՝ առաջինը ամուսնու և երեխայի կողմից:
-Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ կին:
-Այո:
-Կա՞ մի բան, որ միշտ պիտի լինի Ձեր տանը:
-Մեր տանը միշտ պետք է լինի ջերմություն ու սեր:
-Իսկ ի՞նչ չեք հանդուրժի Ձեր տանը:
-Չեմ հանդուրժի սուտը մեր տան մեջ:
- Որո՞նք են Ձեր բացասական գծերը:
-Չգիտեմ:
-Ինչպիսի՞ հայր և ամուսին է Հայկոն ըստ Ձեզ:
-Օրինակելի հայր և ամուսին:
-Հասցնում եք և' աշխատել , և' ժամանակ տրամադրել ընտանիքին:
-Այո:
- Փողոցում Ձեզ ճանաչող մարդիկ ի՞նչ կարծիք են հայտնում, ինչ են խոսում Ձեր մասին:
-Փառք Աստծո, մինչ այսօր միայն լավ խոսքեր եմ լսել իմ մասին:
-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:
-Ինձ զայրացնում են ասեկոսեներն այն մասին, որ ես պլաստիկ շատ վիրահատությունների եմ դիմել՝ արտաքին տեսքս փոփոխելու համար, այն ինչ որ հայտարարում եմ, նման բան չկա: Իսկ մնացած ասեկոսեները ինձ զվարճացնում են, և ես թեթև եմ նայում նման բաներին:
-Որո՞նք են Ձեր աշխատանքային ձեռքբերումները և բացթողումները:
-Բացթողումներ կան, իսկ ձեռքբերումները դեռ առջևում են:
-Երազանք, որն արդեն իսկ իրականություն է դարձել:
-Երեխաս:
-Ի՞նչ նորություններ սպասենք Անահիտ Սիմոնյանից:
-Կներկայացնեմ նոր հավաքածուներ և նոր երգեր:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին և երկրպագուներին:
- Բոլորին մաղթում եմ , որ բարությամբ լցնեն իրենց օրը, լինեն ուրախ ու միշտ ժպտան, և ամեն ինչին թեթև նայեն:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի