▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ դժգոհում` իմ կողքին կան մարդիկ, ովքեր օգնում են ինձ... Հարութ Բալյանը` իր մենահամերգի մասին

Օրեր առաջ ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում գտնվող հայտնի DOLBY-ի կինոթատրոնում, կայացել է Հարութ Բալյանի մենահամերգը: Ստորև ներկայացնում ենք երգչի հարզացրույցը:

-Այս մենահամերգը տարբերվում էր շքեղ լուսավորությամբ. կարծես գույների հրավառություն լիներ, իսկ ո՞վ էր համերգի բեմադրիչ ռեժիսորը:

-Համեստություն չանեմ ու ասեմ, որ համերգիս ամեն մի մանր դետալ՝ սկսած շոուի մանրամասներից, տեխնիկայից մինչև հագուստ ու լուսավորություն եղել է իմ մտահղացմամբ:

-Երևի, օգնել է այն հանգամանքը, որ երգիչ լինելուց բացի համակարգչային դիզայների մասնագիտություն ունե՞ք:

-Այո, ճիշտ եք, որովհետև ամեն ինչ նախապես պլանավորված է եղել:

-Ի՞նչ երգացանկով էիք հանդես եկել:

-Բոլորովին նոր համերգային ծրագրով եմ հանդես եկել՝ կատարել եմ ժողովրդական երգեր, կայացել է «Հայաստան» երգի պրեմիերան, հնչել են զուգերգեր, ինչպես նաև Երևանից ժամանել էր դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով ներկայացավ Անուշավան պապի կերպարով:

-Բավականին ծանր, պատասխանատու գործ է մենահամերգ ունենալը, ո՞վքեր էին Ձեզ քաջալերում, ոգևորում` մանավանդ ԱՄՆ-ում չափազանց դժվար է մենահամերգ կազմակերպելը, ինչը կապված է նաև ֆինանսական ահռելի ծախսերի հետ:

-Արդեն 26 տարի այստեղ եմ ապրում և գիտեի ժողովրդի կողմից սեր կա դեպի իմ երգարվեստը, այդ էլ ինձ ուժ էր տալիս, ոոգևորում,  որ չընկճվեմ դժվարությունների առաջ, առավել ևս, որ իմ գործը սիրով ու սրտանց եմ անում: Ես չեմ դժգոհում իմ կողքին կան մարդիկ, ովքեր օգնում են ինձ, թեև վերջին խոսքը միշտ իմն է լինում:

-Դժվարությունների դեպքում կայի՞ն մարդիկ, որոնց վրա կարող էիք հույս դնել, հենվել:

-Իհարկե, կան մարդիկ, որ դժվարությունների դեպքում հենվում և վստահում եմ.  նրանք իմ ծնողներն են, եղբայրներս, մտերիմ մարդիկ, սակայն իմ ամենամեծ հույսը և հենարանը Աստվածն է , ով մեզ հետ է ուրախ, թե տխուր պահերին:

-Հանդիսատեսի շարքերում կայի՞ն օտարազգիներ:

-Համերգը կայացել է հայտնի DOLBY-ի կինոթատրոնում. ինձ հետ զուգերգով ելույթ են ունեցել օտարազգի երգչուհիներ, բնական էր, որ դահլիճում կային իսպանացիներ, մեքսիկներ...

-Ձեր սպասումներն իրականացան:

-Այո, լիարժեք իրականացան:

-Մենահամերգի տեսագրությունը կլինի՞ վաճառքում, համացանցում:

-Անպայման` շատ շուտով:

Լուսինե Արշակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее