▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ցանկանա հայտնվել «բարբիի» անիմաստ կերպարում. Սոֆյա Պողոսյան

Life.Panorama.am-ը գրում է , որ այսօրվա իրենց զրուցակիցն անծանոթների համար ինքնավստահ ու գոռոզ, իրականում՝ շփվող ու հումորով Սոֆյա Պողոսյանն է: Դերասանուհի, ում հանդիպել ենք մի շարք սերիալներում, այսօր էլ հետևում ենք «Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» հեռուստասերիալում՝ Անուշի կերպարում:

-Բացի «Սիրո գերին» հեռուստասերիալից՝ այլ առաջարկներ ունե՞ք:

-Առաջարկներ շատ կան և՛ սերիալներից, և՛ հաղորդումներից: Ունեմ նաև առաջարկ՝ նկարահավելու գեղարվեստական ֆիլմում, բայց երբ ներգրավված ես որևէ նախագծում, դժվար է համատեղելը:

-Եթե չեմ սխալվում, մենք Ձեզ գեղարվեստական ֆիլմում դեռևս չենք հանդիպել:

-Այո, քանի որ առաջարկները միշտ համընկել են սերիալային նկարահանումների հետ: Նաև, դեռևս չի եղել այնպիսի կերպարի առաջարկ, որն ինձ հոգեհարազատ կլիներ, դուր կգար:

-Ի՞նչ կերպար եք ուզում ներկայացնել:

-Բոլոր այն կերպարները, որոնց ներգրավվածությունը տրամաբանական է և ասելիք ունեն, որպես դերասանուհի ինձ հետաքրքիր են: Իսկ եթե կերպարը բնավորություն չի ունենում, անհատականություն չի լինում, ինձ համար անհետաքրքիր է դառնում: Չեմ ցանկանա հայտնվել «բարբիի» անիմաստ կերպարում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее