armtimes.com-ը գրում է. ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը ծագել է խաղատան երեք այցելուի ոչ սթափ լինելու պատճառով: Նրանք վեճի են բռնվել խաղատան աշխատակիցների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Շանգրի Լա»-ի թիկնազորը հենց խաղատան բակում փորձել է կարգի հրավիրել «անկարգ հաճախորդներին»: Ականատեսների պատմածով՝ նրանց է միացել Էդուարդ Բաբայանը, ում ձեռքին զենք է նկատվել, որից հետո ծեծված երիտասարդներից մեկը փորձել է փախչել, սակայն խաղատան աշխատակիցները բռնել և Էդուարդի մոտ են բերել փախչել ցանկացողին, որից հետո ծեծը շարունակվել է: Որոշ տեղեկություններով՝ այդ անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում