▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ, չէ,չէ․․․Ժողովրդի արձագանքը, երբ Արայիկ Հարությունյանը հարցնում է՝ ինձ հավատու՞մ եք, թե՞ չէ․․․

Չէ, չէ,չէ․․․Ժողովրդի արձագանքը, երբ Արայիկ Հարությունյանը հարցնում է՝ ինձ հավատու՞մ եք, թե՞ չէ․․․

Տեսանյութը՝ Մարատ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝

Թարմացված․ Արցախաբնակ լրագրող Տաթևիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի տեղեկություն այսօրվա հավաքի մասին։ Վերածննդի հրապարակում 5-ից ավելի ժամեր մնալով մարդիկ սպասում էին Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին։ Երկար ձգձգումներից, խորհրդարանի մուտքը հսկող ոոտիկանների հետ հրմշտոցից հետո ներկաների առաջ է դուրս եկել Արայիկ Հարությունյանը։ Նախ ասաց, որ ապօրինի անցակետից տարված պատանիների հարցով բարի լուր ունի, որը կհայտնի վաղը առավոտ ծնողներին։
Հետո փորձեց հացի խնդրի մասին խոսել, ներկաներն ասացին, որ սա ստամոքսի պայքար չէ։ Ասաց, որ դիտարկում են միայն մի ճանապարհ` Լաչինի միջանցքը։ Մի պահ բարձրախոսին մոտեցավ Տիգրան Պետրոսյանը, բայց ներկաների սուլոցներից հետո նա հեռացավ։
Հետո Ա. Հարությունյանը ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինվոր։ Բայց ճանապարհի բացման ժամկետների ու այլ հարցերի կոնկրետ պատասխան չլսեցի»:

Թարմացված․ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է դառնում: Արցախցիներն արդեն հոգնել են արայիկ-նիկոլ տանդեմի խաղերից ու դիմադրում են էս դավաճանների պլանին: Փաստացի արայիկ-նիկոլ տանդեմին բացահայտ աջակցում է նաև Սամվել Բաբայանը ու էս եռյակն էլ ալիևի պասով ուզում ա ավարտին հասցնել՝ Արցախն ադրբեջանի կազմում տարալուծելու պլանը, որի առաջին քայլը աղդամի ճանապարհով բեռներ ստանալն է:
Երեկ ուշ գիշերվա լարվածությունը վերոգրյալի ապացույցն է ու ինչքան արայիկ կոչված վիժվածքը իր ղեկավար նիկոլ իլհամիչի ասածով փորձի երկիրը դնել անելանելի վիճակում, որ արցախցին ստիպված համաձայնվի աղդամի ճանապարհի հետ, այդքան Արցախում իրավիճակի լարվածությունը հասնելու ա պիկին: Ցավոք էս ամեն ինչը լավ տեղ չի տանում:
Հ.Գ. արայիկ հարությունյանն այլևս իր ներկա և ապագա սերունդներով էս իրավիճակի համար շատ վատ ձևով պատասխան է տալու: Ի դեպ պատասխանատվությունից չեն խուսափելու նաև արայիկի երկրորդ կինը ու իրա տակ Երևանում իրականությունից շեղող ցույցեր ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԸ, որոնց վրա էլ դրված ա ստեղի անելանելի վիճակում հայտնված արցախցիներին հանուն արայիկի շահերի օգտագործելը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее