▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձայները կտրեք և լսեք. Գալուստ Սահակյանը` պատգամավորներին

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ խնդրեց պատգամավորներին չբացակայել նիստերի դահլիճից` նշելով, որ նիստը կարճ է տևելու, բայց քվեարկություններ ունեն, պետք է պատագամվորներն անպայման ներկա լինեն: 
Մինչ Գալուստ Սահակյանը  ՀՀ վարչապետի կողմից ստացված գրությունն էր ընթերցում, դահլիճում պատգամավորներն աղմկում էին:  

Գալուստ Սահակյանը դիտողություն արեց. «Ձայները կտրեք և լսեք», ապա դահլիճում ներկա գտնվողներ պատգամավորներին հորդորեց սպասել ուշացող պատգամավորներին` քվեարկությունը սկսելու համար. «Դուք համբերեք, մինչեւ պատգամավորները կհավաքվեն»:

Սակայն պատգամավորները շարունակում էին աղմկել: Գալուստ Սահակյանը բարկացավ. «Մի րոպե հնարավոր չի՞, դա ո՞վ է որ, այ քեզ բա՜ն»: Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, փորձեց ճշտել. «Ո՞ւմ մասին ա խոսքը»:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Քո չէ, էն մյուսի»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее