▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղիկ Ռուբոյի «շենգենը» չխփեց. «Հրապարակ»

«Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու համար: Համենայնդեպս, ապրիլի 24-ը եկավ-անցավ, իսկ Ծաղիկ Ռուբոն՝ իր «երդվյալ ազատամարտիկների» հետ, ԼՂՀ չմեկնեց :

ԲՀԿ-ական պատգամավորը, հիշեցնենք, ապրիլի 7-ին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ եւ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն Սերժ Սարգսյանից» թույլտվություն ու աջակցություն էր խնդրել 300 ազատամարտիկների հետ Արցախի սահմանային դիրքեր մեկնելու համար:

Դատելով զարգացումներից՝ նախագահը Ծաղիկ Ռուբոյի «շենգենը» չխփեց: Չի բացառվում, որ այդտեղ խառն է ԲՀԿ-ական պատգամավորի հետ, մեղմ ասած, ոչ լավ հարաբերություններ ունեցող ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվելի մատը»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее