▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավո՞վ է տանում իր մասին գրված «ոչ հաճելի» լուրերը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել էինք, թե ինչպես են օրվա մամուլին ծանոթանում ՀՀ նախագահն ու վարչապետը․ Սերժը Սարգսյանը՝ անձամբ, Կարեն Կարապետյանը՝ ծաղկաքաղի միջոցով։ Իսկ ի՞նչ վերաբերմունք ունի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրատվության նկատմամբ։

Պարզվեց՝ նա առավոտ կանուխ է ծանոթանում մամուլին։ «Առավոտյան ծանոթացնում եմ անհրաժեշտ հրապարակումներին, եթե ինքը հարկ է համարում, նաեւ անձամբ է կարդում այդ նյութերը, օրվա ընթացքում` ի անհրաժեշտություն, նաեւ մամուլի տեսություն ենք ներկայացնում»,- ասաց մամուլի քարտուղարը: Ցավո՞վ է տանում իր մասին գրված «ոչ հաճելի» լուրերը` գոտին հանելու, Վոլոդինի «բեզպարդոննի» պահվածքի մասին։ «Երբեք չեմ նկատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее