▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցավդ տանեմ, Հայաստան». ռուսական կայքի գլխավոր խմբագրի գրառումը

«Наша среда online» ռուսական թերթի գլխավոր խմբագիր Վիկտոր Կոնոպլևն անդրադարձել է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժին, պատմել իր հիշողությունների մասին և հուզիչ լուսանկարներ ներկայացրել: Հոդվածից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին ես ծառայում էի բանակում: Մեզ ասացին, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիշում եմ այդ ժամանակվա «Правда» թերթը: Առաջին էջում լացող տատիկի մեծ լուսանկար էր տեղադրված և վերնագրված էր` «Ցավդ տանեմ, Հայաստան»: Հենց այդ ժամանակ էլ ես հասկացա այդ արտահայտության իմաստը, արտահայտության, որը չկա աշխարհի և ոչ մի լեզվում, որովհետև այն իր մեջ մեջ ներառում է հայ շողովորդի պատմության բոլոր ցավոտ շրջանները:

Ավելի ուշ մենք իմացանք, թե ինչքան ուժեղ է այդ ցավը:

«Ժամը» երեկոյան հաղորդումը գրեթե ամբողջությամբ նվիրված էր այդ աղետին: Սարսափեցնող տեսարանները, փլված կառույցները, հուսահատությունն ու ցավը տակնուվրա էին անում մարդու հոգին: Եվ միանգամից հարցեր`«Ինչով օգնել», «Ինչպես օգնել»: Ուզում էի փախչել այնտեղ, բայց կապված էի ծառայության շղթաներով: Զինվորին ամսական տրվող 7 ռուբլի. ահա այն ամենը, ինչով կարողացանք օգնել»:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее