▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավալի է, երբ ազգդ դեգրադացվում է...

Դուրս ես գալիս փողոց, զզվանքդ գալիս է դեմքերը խոժոռած, միմյանց վրա առիթ- անառիթ թարս նայելով, իրար հրմշտելով, փողոցի մեջտեղում թքող ու խնչող համաքաղաքացիներիդ տեսնելիս: Նայում ես նրանց ու մտածում. «Ախր միշտ չի, որ էսպիսին են էղել, 60-ականների սերունդը` «шестидесятники», հայտնի է եղել իր կրթվածությամբ ու բարձր կուլտուրայով, էն ժամանակ մատով են ցույց տվել նրանց, ովքեր հասարակության բարոյական կամ էսթետիկ նորմերը հանդգնել են խախտել: Իսկ հիմա մատով են ցույց տալիս էն եզակի մարդկանց, ովքեր դեռ պահպանում են այդ նորմերը: 
Տեսնում ես սրանց հագուկապը, լսում դատարկ ու այլասերված խոսակցությունները, աբորիգենին վայել շարժուձևը ու ակամա ամաչում, որ սրանք իրենց 0% ՕԳԳ-ով վաղը մի արտասահմանյան երկրում պետք է ասեն, որ Հայ են: Ու ամենացավալին նա է, որ սրանց շնորհիվ փոխվել են որոշ շատ կարևոր չափորոշիչներ, օրինակ` երբեք չէի մտածի, որ մի օր հայ աղջկա համար տղամարդու կերպար կներկայանա ցմփոր, կիսաճաղատ, կուլտուրայից զուրկ միջին օղակի վարչական աշխատողը, բա ու՞ր կորավ «ռոմանտիկ երկրաբանների» և «խիզախ օդաչուների» պաշտանմունքը, ու՞ր կորավ «ցեխավիկին» ու «չինովնիկին» ցածր խավ համարելը: Էնքան են դեֆորմացվել, որ հաշվապահը, ինչը դեռ մի 30 տարի առաջ համարվել է երրորդ դասի մասնագիտություն, էսօր ամենաբարձր վարձատրվողներից մեկն է և համեմատվում է գիտաշխատողի հետ:
Առաջ, երբ մենք լուրջ սպորտով էինք զբաղվում, երազում էինք մրցաշարերին մասնակցելու և ռեկորդներ սահմանելու մասին և ձեռ էինք առնում նրանց, ում նպատակն էր լինում միայն ինչ-որ մի մեծահարուստի թիկնազոր դառնալը, իսկ հիմիկվա մարմնամարզիկների 90%-ի երազանքների գագաթնակետը հենց դա է:
Ցավալի է, երբ տեսնում ես՝ ինչպես է ազգդ դեգրադացվում, և էլ ավելի ցավալի է, երբ հասկանում ես, թե ինչ աղետալի վերջաբան կարող է այս ամենը ունենալ մոտ ապագայում:

Վահան Մարտիրոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее