▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանին պատերազմ հայտարարելու մտադրություն Սերժ Սարգսյանը միշտ է ունեցել. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին պատերազմ հայտարարելու մտադրություն Սերժ Սարգսյանը միշտ է ունեցել: Նրա մերձավոր շրջապատը 2008–ին նախագահական ընտրություններից հետո զգուշացրել է վերջինիս «հնարավոր» հետևանքների մասին և խորհուրդ տվել «գիծ քաշել ԲՀԿ-ի և նրա առաջնորդի հետ», որպեսզի հետագայում ավելի բարդ իրավիճակներ չլինեն, սակայն Սերժ Սարգսյանը հարցը տարել է բարոյական դաշտ, թե՝ ինձ սատարել են, ճիշտ չի լինի: 2012-ի գարնանը նա նեղ «կրուգում» մտմտացել է՝ ի՞նչ անի, գիծը չքաշի՞ պրծնի:

 

Խորհուրդ չեն տվել՝ Աժ ընտրություններին մնալիս է եղել 2 ամիս: «Պատասխանն այդքան «տարողունակ» եղավ, որովհետև համբերության բաժակը լցվել էր, որոշեց, որ միանգամից դատարկելն ամենաճիշտն է, ինչ կլինի՝ սպասենք»,-ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее