«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն բարեգործությանը, սպորտին նվիրած Գագիկ Ծառուկյանը նոր բիզնես է սկսել։ Նա իր ջերմոցներում բանան է աճեցնում։ Խոսքը ոչ թե սովորական, այլ գաճաճ բանանների մասին է, որոնցից կան նաեւ որոշ սուպերմարկետներում եւ անհամեմատ թանկ են, քան սովորական բանանը։
Լավատեղյակ անձը վստահեցրեց, որ Ծառուկյանի բանանները միայն դրսի սպառման համար են, եւ արդեն որոշակի խմբաքանակ արտահանվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում