▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի «Ասպետական հրամանատարի» շքանշանը «դասավորել» էր դոն Պիպոն. «Ժամանակ»

«Ժամանակի» տեղեկություններով՝ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհված «Ասպետական հրամանատարի» շքանշանը, որը նա երեկ, մարմինը կիպ գրկող, արդեն հայտնի կարմիր «մայկայով» պճնված, ստացավ Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլի ձեռքից, նրա համար «կպցրել է» Ծառուկյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, Իտալիայում քրեական հեղինակություն, հանցագործ աշխարհում հայտնի Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն:

Նշենք, որ Ծառուկյանը պարգեւատրվեց Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Բայց թե հատկապես ինչ ծառայություններ են մատուցվել Ծառուկյանի կողմից, այդպես էլ պարզ չէ: Այն մաքսիմում կարող էր այլընտրանքային ճանապարհով «ձեռք բերվել»: Այս դեպքում՝ քրեական ծագում ունենալ:

Ի դեպ,  Ծառուկյանն ու դոն Պիպոն անցած տարի՝ 2013 թվականին,  Ամանորը միասին Նիցցայում են անցկացրել»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее