«Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավը մի քանի ժամ հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Երբ «Ժողովուրդը» փորձեց այս հարցի պատասխանն ստանալ մի շարք կուսակցականներից, նրանց մի մասն անտեղյակ էր, իսկ տեղյակներն էլ լռեցին: Մեր աղբյուրներից հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ում որոշվել է շարունակել ակտիվությունը տարբեր ուղղություններով, քանի որ վստահ են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը բավականին թուլացած վիճակում է: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդը մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների է սկսել ստվերային կերպով ֆինանսավորել, որպեսզի վճռական պահին նրանք կատարեն Ծառուկյանի հրահանգները: Վեջինս հաստատուն քայլերով նաեւ ազատամարտիկների տարբեր միություններ է ձեւավորում, որը դժվար թե ինչ-որ լավ բանի հանգեցնի»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում