▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել. 8 հոգուց հետ է ստանալու մանդատները.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել՝ մինչեւ վերջ մանդատ ստացած ութ հոգուց հետ ստանալ մանդատները։ Այժմ հետեւողականորեն այդ գործընթացն է տեղի ունենում։

Սերժ Սարգսյանը այդ «դաբրոն» տվել է երկու նպատակով, որ ապացուցի՝ ինքը կապ չունի այս սկանդալի հետ եւ երկրորդ, եթե այս պրոցեսի հետեւում կան մարդիկ, ովքեր ձեռքեր են ուզում տաքացնել Ծառուկյանին թուլացնելով, այդ մարդիկ նաեւ իր թշնամիներն են։

Սերժ Սարգսյանը հասկացրել է՝ Ծառուկյանի թուլացումն ու «Ծառուկյան» խմբակցության տրոհումը իրեն պետք չէ եւ նրա սրտով չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее