Չգիտես ինչու մեզ թվում էր, թե ԲՀԿ առաջնորդը Բրյուսելում նույնպես պետք է կրկներ ու եվրոպացի պաշտոնյաներին հավաստիացներ նույն բանը, ինչը լսում ենք նրանից արդեն կես տարի՝ «Ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, բայց սրբորեն պահել-պահպանել ձեր հավատն ու վստահությունը»։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։ «Այնինչ, պարզվում է, բացի դրանից ԲՀԿ առաջնորդը այլ մտքեր էլ կարող է արտահայտել, այն էլ՝ հրապարակավ։ Բրյուսելում Ծառուկյանի ունեցած հանդիպումների մասին «Բարգավաճ Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է հետեւյալ հատվածը. «Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»։ Մինչեւ հիմա եվրոպաներում նման բովանդակությամբ հայտարարություններ անում էր բացառապես Զարուհի Փոստանջյանը։ Իսկ ահա Ծառուկյանը հանկարծ որոշեց տիկնոջ «դափնիները» խլել նրա ձեռքից եւ «զարմացնել» եվրոպացիներին»,- գրում է «Հայոց աշխարհը»։
Ծառուկյանը որոշեց խլել Զարուհի Փոստանջյանի «դափնիները»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet