▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը նոր եկեղեցի է կառուցել.«Հրապարակ»

 

«Հուլիսի 22–ին ժամը 17։00–ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցին կօծի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան։
 
Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ևս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ եկեղեցիների բացմանը նա միշտ հյուրերի առաջին, պատվավոր շարքում է եղել։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցում բացումից հետո մեծ խնջույք է լինելու Ծառուկայնի «Փարավոն» ռեստորանային համալիրում, երգելու են շոու բիզնեսի ներկայացուցիչները:
 
Հիշեցնենք, որ Նոր Հաճնի և Նուբարաշենում կառուցված եկեղեցիների զանգերը տեղադրվել էին 2014թ օգոստոսին, իսկ այս տարի ապրիլին բացվել էր Նուբարաշենի եկեղեցին։ Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Հուլիսի 22–ին ժամը 17։00–ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցին կօծի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան։ Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ևս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ եկեղեցիների բացմանը նա միշտ հյուրերի առաջին, պատվավոր շարքում է եղել։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցում բացումից հետո մեծ խնջույք է լինելու Ծառուկայնի «Փարավոն» ռեստորանային համալիրում, երգելու են շոու բիզնեսի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Նոր Հաճնի և Նուբարաշենում կառուցված եկեղեցիների զանգերը տեղադրվել էին 2014թ օգոստոսին, իսկ այս տարի ապրիլին բացվել էր Նուբարաշենի եկեղեցին։ Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее