«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ իշխանությունը դեմ չէ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ռեաբիլիտացիային: Դա է վկայում նաեւ նախօրեին ֆինանսների նախարարի հայտարարությունը, թե նրան պատկանող 6 ընկերություններում կատարված ստուգումներով խախտումներ չեն հայտնաբերվել:
Ծառուկյանն անպայման կցանկանա վերադառնալ քաղաքականություն, քանի որ նրա կարողությունը քաղաքական հենարանի եւ պաշտպանության կարիք ունի: Նա դժվար թե անդամագրվի ՀՀԿ-ին, որպեսզի այդ կուսակցության համամասնական ցուցակով մասնակցի ընտրություններին, ավելի հավանական է, որ ինքը կցանկանա ունենալ իր սեփական ցուցակը:
ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է հետ վերադառնալ ԲՀԿ եռւ վերականգնել այն վիճակը, որը կար մինչեւ իր հեռանալը:
Նրա վերադարձին կարող է դեմ չլինել նաեւ իշխանությունը, քանի որ նրա կողմից բաց թողնված տեղը փորձում է լրացնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Եթե Ծառուկյանն իսկապես վերադառնա ԲՀԿ եւ մտնի ակտիվ քաղաքականություն, ապա դրանով կարող է փակել Արա Աբրահամյանի մուտքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում