«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը՝ կասկած չունենալով որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլևս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը։ Իսկ թեկնածուն էլ պիտի այնպիսին լինի, որ կարողանա Աբովյանը ղեկավարել այնպես, որ դրանից ո՛չ Գ. Ծառուկյանի ապաքաղաքական կյանքը տուժի և ոչ էլ Ս. Սարգսյանի քաղաքականությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը որոշել է այդ պաշտոնում առաջադրել Աժ-ում իր օգնական Վահագն Գևորգյանին: Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանն առաջիկայում պետք է հանդիպի Ս. Սարգսյանի հետ՝ այս խնդրի հետ կապված իր որոշումը նրան ներկայացնելու համար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Գ. Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչև վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը: Սա ևս վկայում է այն մասին, որ Ս. Սարգսյանը ապաքաղաքական Ծառուկյանին վերադարձրել է նրա «ազատությունը»»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում