«Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլի 29-ին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր եւ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել: «Որոշ տեղեկություններով, նա առանձնապես դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, եւ դա է եղել հարսանիք չգնալու պատճառը: Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել` իր էլիտար շենքերից մեկում: Ի դեպ, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, Նիկոլայիչը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, եւ էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանը միայն շատ մերձավոր կուսակիցներին է բնակարաններ նվիրում, մյուսներին առաջարկում է մատչելի գներով, եւ «երբ ուզեն՝ փակվեն»: Հարսանիքին չի մասնակցել նաեւ Ներսիկի քավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), որը, սակայն, ավտոմեքենա է նվիրել սանուհուն»: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Ծառուկյանը էլիտար տուն է նվիրել Ներսիկ Նազարյանի դստերը. «Հրապարակ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet