ԲՀԿ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ գնացել է կոնյակի գործարանում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակ` հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել:
«Առաջին լրատվական»-ն է գրում այս մասին ու նշում, որ Վարդան Օսկանյանը մոտ երկու ժամ սպասել է, սակայն Ծառուկյանը նրան այդպես էլ չի ընդունել: Թե ինչ հարց էր պատրաստվում քննարկել Օսկանյանը Ծառուկյանի հետ՝ հայտնի չէ: