▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տեւած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ 

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ։

Նշենք, որ 2009-ին եւ 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երեւանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել։ Ոչ «մաքուր երեւանցի» Հարություն Քուշկյանը, ոչ 2012-ին Վարդան Օսկանյանը չկարողացան լուծել այդ խնդիրը։ Հիշեցնենք՝ 2009-ին ընդունված «Երեւանի մասին» օրենքով ընտրությամբ ձեւավորվեց Երեւանի ավագանին, որտեղ 36 անդամ ունի ՀՀԿ-ն, 17-ը՝ ԲՀԿ-ն։ Հիմա դաշինքը կենտրոնանում է ԱԺ-ում իր անելիքի վրա եւ չի մասնակցում տեղական ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее