▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյան-Աբրահամյան ընտանիքը բեմադրում է Կապուլետիների ու Մոնտեքյուների պատմությունը. «Իրատես de facto»

«Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը, որպեսզի բոլորին եւ առաջին հերթին իր անմիջական ղեկավարությանն ապացուցի, որ ինքը ոչ մի կապ չունի վարչապետի ու շուրջօրյա հավաքների, խորհրդարանում արագաչափերի ու կարմիր գծերի քննարկումների, այդ թվում՝ Դուբայում ԲՀԿ առաջնորդի «տված խաղերի» հետ, Ծառուկյան-Աբրահամյան ընտանիքը քաղաքական թատերաբեմում վերջին օրերին բեմադրում է շեքսպիրյան Կապուլետիների ու Մոնտեքյուների դասական պատմությունը, իբր իրենց հարաբերություններն այնքան են սրվել, որ դա անդրադարձել է նույնիսկ զավակների հարաբերությունների վրա. սա են վերջին օրերին կաթեցնում նրանց մերձավորները լրագրողների ականջներին: Խնդիրն իսկապես նուրբ է, սակայն բոլորովին այլ կողմից. հերթական անգամ փորձ է արվում դեժավյուի գնալ. բանն այն է, որ «բարիկադների» գնացողներն ունեն չբարձրաձայնված ծրագիր` նախագահի իմպիչմենտ, որը գործի կդնեն, երբ իրենց շուրջօրյա պայքարը հասնի պիկին, եւ ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ «առնետվեն» դեպ ԲՀԿ, սկսվի իմպիչմենտի գործընթաց` նույն 1998-ի սցենարով, որի դեպքում նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նույն ինքը` ԱԺ նախագահը, որին ԲՀԿ-ն ու յուր սատելիտները փորձում են «մաքուր» պահել այս պահին` վերը նշված «բեմադրությամբ»»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее