Henaran.am-ը գրել է, որ գրականագետ Դավիթ Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Չարենցի գործերի դեմ ոտնձգություններին եւ իր «Գիրք մնացորդացի» ճակատագրից:
Ըստ Գասպարյանի, ինքը հավաքել է Չարենցի անտիպ գործերը, պետպատվերով տպագրվել է, բայց ողջ տպաքանակն անհետացել է:
Գրքին դեմ է եղել Չարենցի դուստրը՝ Անահիտը: Նա նամակ է գրել նույնիսկ երկրի նախագահին:
Ինչ վերաբերում է Չարենցի արվամոլ լինելուն՝ գրականագետն ասել է, որ հիմա շատերն են պոռնկության մասին գրում, նշանակում է պոռնի՞կ են: «Ախր Չարենցը նորմալ, առողջ կարգին տղամարդ էր, դրա համար շատ ազատ է գրել, ինքը պատրիոտ էր, հերոս»,-ասել է Գասպարյանը:
Ըստ նրա Չարենցին պետք է ընդունել այնպես, ինչպես կա: Չարենցի արվամոլ լինելու հարցը հունից հանել է գրականագետին:
«Տնաշեներ, ազնիվ եղեք, ես ասում եմ՝ հերոս է, դուք գնացել անկողին եք քչփորում, տո..»:
Մանրամասները՝ henaran.am-ի տեսանյութում