▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը բալիկի է սպասում

Ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի ամուսնական զույգը Տրնդեզի  տոնի ժամանակ մի շարք անակնկալներ է մատուցվել ներկաներին:

Ինչպես գրում է esyes.am-ը, Հռիփսիմեն նշել է, որ կրակի վրայով թեթև է ցատկել՝ ելնելով իր կարգավիճակից: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը բալիկի է սպասում: Նա հղիության չորրորդ ամսում է: Ապագա մայրիկն ու հայրիկը երեխայի սեռը կիմանան հաջորդ ամսվա ընթացքում:

Մինչ երեխայի սեռը ճշտելը, փոքրիկի անվան ընտրության մասին Հռիփսիմեն և Տարոնը լրջորեն չեն մտածում:

Առայժմ Հռիփսիմեն սպորտով չի զբաղվում: Նա նշել է, որ հիմա պասիվ կյանք է վարում. «Մեքենա չեմ վարում, մարզումների չեմ հաճախում, շատ եմ քնում: Մի խոսքով հանգիստ շրջան է ինձ մոտ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее