Aysor.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կայքին փոքրիկ մեկնաբանություն է տվել հավաքականի մասին։
«Ես հիմա ընդհանրապես չեմ կարոտել հավաքականը, մենակ նրան եմ կարոտել, որ իմ ժողովրդին ուրախացնեմ ու էդ ես կարամ անեմ իմ խաղով՝ իմ թիմում՝ Ամերիկայում», կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Յուրա Մովսիսյանը։
Շարունակելով հավաքականի թեման՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողն ասել է, որ ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունի խաղալ հավաքականում։
«Ես ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունեմ մի տեղ խաղամ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու»,- հավելել է Յուրա Մովսիսյանը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում