▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բզիկներ չունի, բայց շատ պահանջկոտ է. Մանվել Գրիգորյանի կինը գեներալ ամուսնու մասին

 

Irates.am-ը հարցազրույց է անցկացրել ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ`Նազիկ Ամիրյանի հետ, վերջինս նույնպես ղարաբաղյան պատերազմի մասնակից:

-Տիկին Նազիկ, հե՞շտ է լինել Մանվել Գրիգորյանի կինը:
-Այո:

-Որտե՞ղ եք շատ ավելի ընդհանուր, որտեղ` շատ տարբեր:

-Դժվար հարց է. ցանկացած պարագայում և՛ այն կա, և՛ այն:

-Բա՞րդ տղամարդ է ինքը:

 -Չէի ասի:

-Մարտի 8-ին ընդառաջ չեք ուզում, է՞լի, իր «այիբները» ներկայացնել: Օրինակ, որ եկավ պառլամենտ, ասաց` ինչ դուրս չեկավ, «ուշունց» եմ տալու։ Հաճա՞խ է տանն «ուշունց» տալիս:

-Չէ՛-չէ՛-,չէ՛, ահագին մեղմ է:

-Նրա բնավորության ո՞ր գիծը, որպես կին, կարողացաք հղկել, որը` ոչ։ Դե, մենք` կանայքս, դա սիրում ենք անել:

-Կասեի` դժվար է դա անելը, իր բնավորության բոլոր գծերը կայացած-ավարտված են:

-Ո՞ր դեպքերում է ինքն ավելի ծանր, դժվար, որ ասում ես` գլուխս առնեմ, փախչեմ. բոլոր ընտանիքներում էլ նման բաներ լինում են: 

-Ճիշտն ասած, որ ներկայացնեմ էդպես ծանր, ինքն էդքան ծանր չի, եթե ճանաչում ես, գիտես իրեն. իր պահանջները, սովորույթները, էդ վիճակը չի կարող լինել: Ուշադիր է, նաև հոգատար բավականին, երեկոյան երեխաներին, թոռներին հավաքում է իր շուրջը, խաղում են, ծիծաղում, զբաղվում ինչ-որ բանով:

-Իսկ ռազմի դաշտո՞ւմ: Միասի՞ն եք եղել: Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաքաղցր ժամանակաշրջանը, քանի՞ տարի է՝ ամուսնացած եք:

-Բավականին երկար` քսանչորս տարի: Մեր կյանքի ամենաերջանիկ պահը եղել է երևի թե մեր երեխաների ծնունդը, իսկ անցած ճանապարհի առումով, երևի թե, ռազմի դաշտը. ողջը միասին ենք անցել:

-Բզիկներ չունի՞, որպես տղամարդ։ Ոնց որ մի քիչ ունի:
-Համենայն դեպս ընտանիքում էդպես չի դրսևորվում: Բզիկներ չէի ասի, բայց շատ պահանջկոտ է:

-Ասում են` ում հասնում, անունը Վազգեն է դնում, գնում է հարևանների, քավոր-սանիկների տները, ապսպրում` նորածնի անունը փոխել, Վազգեն դնել:

-Չէ՜, չէ, մենք որ ընդամենը մեկ Վազգեն ունենք:

-Մեկ էլ ասում են` փողոցը փակում է, ասում է` էստեղով չանցնեք. «շլագբաում» է դրել:

-Չէ, ոչ թե ասում է` էստեղով մի անցեք, այլ ուղղակի ասում է` կարգ ու կանոն կա, և եթե էս փողոցը նախատեսված չէ էդպես անցնելու համար, ուրեմն մի անցեք: Եթե կայանելու համար չի նախատեսված, ուրեմն մի կանգնեք: Ինձ թվում է՝ նման բաները բզիկություն չեն:

-Իսկ որ լիքը-լիքը կենդանիներ է պահո՞ւմ:

-Իսկ ինձ թվում է` դա լավ բան է: Երեխաներն էլ են կենդանիներ շատ սիրում. փոքր աղջիկս երեք շուն ունի:

-Տղան էլ «կասսա» ունի։

-Ունի, երեխայական հետաքրքրություն է լոկ:

-Բայց դե, մարդ էլ կա՝ առյուծ է սիրում, առյուծ է պահում, ով դուրը չի գալիս, առյուծի մոտ է գցում։

-Կենդանուն չեն պահում պատժիչ գործողությունների համար, կենդանուն պետք է սիրես, որ պահես:

-Ձեր ամենախոշոր կենդանին ո՞րն է:
-Արջը:

-Սեփական ա՞րջ ունեք:
-Այո:

-Ձեր ամենամեծ երազա՞նքը որն է` Մարտի 8-ի շեմին:

-Որպես այդպիսին՝ երազանք չունեմ:

-Բոլորն իրականացե՞լ են:

-Ոչ թե իրականացել են, այլ մեծ պահանջներ չունեմ:

-Թե՞ Դուք էլ սպարապետ-Վազգենի սինդրոմն ունեք. նա ասում էր` վախեցեք ձեր երազանքներից, դրանք իրականանում են:

-Չգիտեմ…

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее