▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուրականում կրակը չի նահանջում. ՀՀ ՊՆ ուղղաթիռը վաղ առավոտյան թռիչք է իրականացրել

 

 

 

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր: 

Հայաստանի ԱԻՆ-ից  կայքին հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:

Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ կիրակի օրը հրդեհ էր բռնկվել Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում, եւ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են առ այսօր։

Հիշեցնենք, որ ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 18 մարտական հաշվարկ, 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից եւ մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ:

Բյուրական գյուղին հարակից սարում  այրվել է 80 հա տարածք։ Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее