Պապարացիներին կրկին հաջողվել է «որսալ» երգչուհի Բրիթնի Սփիրսին` հերթական անգամ առանց ներքնազգեստի հանրային վայրում շրջելիս: Նրան հասցրել են լուսանկարել Լոս- Անջելեսի ռեստորաններից մեկի մուտքի մոտ:
Շատերի կարծիքով` Բրիթնին Ջեյսոն Թրեյվիկի հետ բաժանումից հետո կրկին իրեն թույլ է տալիս անպարկեշտ տեսքով և առանց շպարի հայտնվել հանրային վայրերում:
paparazzi.ru-ի փոխանցմամբ` թեև Բրիթնին հաճախ է շեշտում, որ բաժանումից հետո նրանք լավ ընկերներ են մնացել, ակնհայտ է, որ այդ բաժանումը վշտացրել է երգչուհուն: Նա, նույնիսկ, դադարել է հետևել արտաքինին: