▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիթնի Սփիրսը չի կարողացել վճարել 30 դոլար կազմած ռեստորանի հաշիվը

Չնայած այն բանին, որ Բրիթնի Սփիրսի կարողությունը կազմում է 200մլն. դոլար, այնուամենայնիվ երգչուհին չի կարողացել վճարել ռեստորանում ընդամենը 30 դոլար կազմած իր հաշիվը:

Դեպքը տեղի է ունեցել հայտնի ռեստորաններից մեկում. Սփիրսը, ճաշելով իր ընտրյալի`Դեյվիդ Լուկադոյի  և թիկնապահի հետ, չի կարողացել վճարել ընդհանուր հաշիվը: Ճաշելուց հետո` եռյակը պարզապես որոշել է դուրս գալ ռեստորանից` այդ կերպ զարմանքի բերելով այնտեղի աշխատակիցներին:

Ավելի ուշ, երգչուհու ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ անհարմար իրավիճակը ստեղծվել է երգչուհու և իր թիկնապահի` միմյանց չհասկանալու հետևանքով: Նրա խոսքերով` Բրիթնին կարծել է, որ հաշիվ փակելու հարցում կզբաղվի իր աշխատակիցը, սակայն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее