«Հայկական ժամանակ» Թերթը գրում է. «Բրիլիանտի Արշակ» մականունով պատգամավոր Արշակ Մխիթարյանը նախորդ տարի անշարժ գույքի առուվաճառքի մի քանի գործարք է իրականացրել 262 մլն դրամի (կես մլն դոլար) ընդհանուր արժողությամբ: Մխիթարյանը, մասնավորապես, 120 մլն դրամ արժողությամբ բնակարան է գնել եւ նույն տարում էլ վաճառել, ինչպես նաեւ 100 մլն դրամով գնել է երկու բնակարան, 41 միլիոնով էլ վաճառել եւս մեկը:
ԲՀԿ-ական պատգամավորը 1,7 մլն դոլարի չափով տոկոսով փող ունի տված: Նրա բանկային հաշվին առկա են 15 մլն դրամի եւ 3,6 մլն ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ:
2021 թվականին պատգամավորի մանդատը ստանձնելիս Արշակ Մխիթարյանը հայտարարագրել է 2 բնակարան Երեւանում, 1 հողամաս Դիլիջանում եւ երկու մեքենա: Այս տարի նա հայտարարագրել էր 4,3 մլն դոլար դրամական միջոցներ:
Հիշեցնենք, որ Արշակ Մխիթարյանը ԲՀԿ-ի շարքերը համալրել է 2007 թվականին, իսկ մինչ այդ խորհրդարանում ներկայացնում էր ՕԵԿ-ը:
Նա իր գործունեությամբ ընդհանրապես օրենսդիր եւ օրենսգիր չէ. գործարար է՝ պառլամենտ է եկել, իսկ հիմնական զբաղմունքը ադամանդի բիզնեսն է: Ժամանակին նրան է պատկանել Մաշտոցի պողոտայում գտնվողն «Դայմոնդ» ոսկու սրահը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում