ДНИ.ru-ն գրում է, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ընտանիքում համալրում է եղել։ Խոսքը Թուրքիայից 2 տարեկան երեխայի որդեգրման մասին է։
Երեխային, ում անունը Մուսա է, Ջոլին տեսել է Թուրքիայի փախստականների ճամբարում։ Ասում են, որ փոքրիկն անմիջապես գրավել է դերասանուհու սիրտը, ով որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ այցելել է փախստականների ճամբար։ Երբ թարգմանիչը պատմել է երեխայի պատմությունը, Ջոլին արտասվել է։
«Երբ տղան տեսավ նրա արցունքները, որոնք նա սրբում էր այտերից, մոտեցավ նրան և գրկեց, դա շատ զգացմունքային պահ էր։ Բոլորը ժպտացին և ծիծաղեցին»,- պատմել է բարեգործական կազմակերպության աշխատակիցը։ Ջոլին համբուրել է երեխային, և այդ պահից սկսած՝ նրանք չեն բաժանվել մինչև նրա այցի ավարտը։