«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում կատարված ստուգումների արդյունքում կազմված 60 մլն դրամ տուգանքի ակտը դատական կարգով բողոքարկել է:
Աշոտ Աղաբաբյանը չբացառեց նաեւ, որ այս խնդրի հետ կապված առաջիկայում կփորձի հանդիպել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան ներկայացնի այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է: Աշոտ Աղաբաբյանը ժխտեց այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը կուսակիցներից վիրավորված է, դրա համար էլ բոյկոտել է խորհրդարանի աշխատանքները: Ըստ նրա՝ քառօրյայի օրերին ինքը հիվանդ է եղել:
«Բուլետենի մեջ եմ եղել ու արդեն Ազգային ժողով ուղարկել եմ, թե ինչի համար եմ բացակայել նիստերից»,- ասաց պատգամավորը: Մնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ Աշոտ Աղաբաբյանի հարազատ քրոջ ամուսինը, այդ «բուլետենը» համարի հարգելի եւ նրան չզրկի պատգամավորական մանդատից»:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում