▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնապահպանության նախարարը վիրավորել է, իսկ նրա թիկնապահները` հարվածել ու հայհոյել աշխատակցին

iravunk.com-ը գրում է, որ այսօր Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական սկանդալը, Ննորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը խորհրդակցություն անցկացնելու ժամանակ, իրեն պահել է խիստ լկտի եւ կոպիտ` որոշ աշխատակիցների նկատմամբ: Իրավիճակն այնքան է թեժացել, որ նորաթուխ նախարարը անցել է ավելի վիրավորական բառերի եւ դուրս հանել աշխատակիցներին խորհրդակցության սենյակից ասելով. «Արա դուրս արի ստեղից»:  Դուրս եկողներին դրսում սպասել են նախարարի թիկնապահները, որոնք հարձակվել, բռունցքներով ու հայհոյանքներով   սկսել են հարվածել նախարարին դուր չեկած աշխատակցին: Տուժող անձը դիմել է ոստիկանություն եւ ստացել է դատաբաժշկական փորձաքննության ուղեգիր: Հարցի մասին  արդեն տեղեկացված են կառավարությունում:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее