▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժշկության աղոթք

ՆՍՕՏՏ Գարեգին բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․

«ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Տե՛ր Աստված մեր, փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո Ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն:

Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. Դու միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ հայտնի է մեր բոլոր կարիքները: Բարիքների՛ պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևի՛ր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

ԱՄԵՆ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее