Երեկ երեկոյան Լաս Վեգսում կայացել է «Billboard Music Awards 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել և որի կարմիր գորգի վրայով են անցել համաշխարհային մի շարք աստղեր՝ Ջենիֆեր Լոպես, Մրայա Քերի, Թեյլոր Սվիֆթ, 50 Cent, Քրիս Բրաուն, Քայլի և Քենդալ Ջեներներ և այլոք: Ինչպես և միշտ, այս անգամ էլ նրանք փայլել են իրենց նրբաճաշակ զգեստներով և հագուստներով:
Ստորև ներկայացնում ենք հայտնիների տեսքը կարմիր գորգի վրա և մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Տարվա արտիստ՝ Թեյլոր Սվիֆթ
Տարվա հայտնություն՝ Սեմ Սմիթ
Տարվա լավագույն երգչուհի՝ Թեյլոր Սվիֆթ
Տարվա լավագույն երգիչ՝ Սեմ Սմիթ
Տարվա լավագույն խումբ՝ One Direction
Billboard 200-ի լավագույն արտիստ՝ Թեյլոր Սվիֆթ
Hot 100 լավագույն արտիստ ՝ Թեյլոր Սվիֆթ
Լավագույն շրջագայությունը՝ One Direction
Լավագույն ժամանակից արտիստ՝ Ջասթին Բիբեր
Լավագույն փոփ-կատարող՝ Իգի Ազալիա
Լավագույն R&B—կատարող՝ Ֆարել Ուիլյամս
Լավագույն ռեփ-կատարող՝ Իգի Ազալիա
Լավագույն քանթրի-կատարող՝ Florida Georgia Line
Լավագույն ռոք-կատարող՝ Էնդրյու Հոզիեր
Լավագույն պարային կատարող՝ Քելվին Հարիս