«Իմ ցանկությունն ու կոչն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով»: Այս մասին այսօր պաշտոնական այցի շրջանակներում կազմակերպված ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Իվանիշվիլին տեղեկացրել է, որ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ զրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, և վերջինի դիրքորոշումը փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ:
Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:
Բիձինա Իվանիշվիլի. «Իմ ցանկությունն ու կոչն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet