«Երեկ իշխանական շրջանակներում տեղեկություններ կային, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինն ազատվել է աշխատանքից և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ում այժմ քննարկվում է նրան փոխարինողի հարցը:
«Հժ»-ն տեղեկացրել էր, որ ըստ ՀՀԿ-ականների՝ Մոսկվայում գտնվող Բիբինն այլևս չի վերադառնա ՀՀ, սակայն ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Սարջանյանը հերքում էր դա: Երեկ արդեն Սարջանյանը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։