«Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից այժմ պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը: Այս պահանջը բարկացրել եւ ավելի է հիասթափեցրել ԲՀԿ շտաբների աշխատակիցներին, քանի որ ինչպես նշեցին ԲՀԿ տարածքային կառույցների աշխատակիցները, գույքը հիմնականում ձեռք են բերել տվյալ տարածքից ընտրված պատգամավորները: Նոր Նորքի գրասենյակում մեզ տեղեկացրին, որ իրենցից գույքը ետ են պահանջել, բայց դեռ քննարկում են՝ ինչ պետք է վերադարձնեն: Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր է առհասարակ գրասենյակը պահել, թե՞ փակվելու է, պատասխանեցին. «Մենք ոչինչ չգիտենք»»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում: