Օրերս նեղ շրջապատում քննարկելով ՀԱԿ-ի հետ համագործակցության խնդիրը` ԲՀԿ-ի վերնախավում մի շարք շատ դիտարժան հայտարարություններ են արվել:
<<Իրավունք հետաքննությունն>> է գրում ու նշում, որ ինչպես հայտնում են ԲՀԿ-ամերձ աղբյուրները` նախ անդրադարձ է եղել այդ հարաբերությունների քաղաքական կողմին, որտեղ ոչ մի նոր հիմնավորում չի բերվել:
ՀԱԿ-ը եւ անձամբ Լեւոն-Տեր Պետրոսյանը ԲՀԿ-ի համար քաղաքական պաշտպանության երկրորդ էշելոնն է: Սակայն պարզվում է` ԲՀԿ-ում Լեւոնին վերաբերվում են որպես "պրեստիժնի" բրենդի, որը հիմա կարելի է ձեռք բերել էժան գնով: Օլիգարխիկ հոգեբանությանը համապատասխան, ԲՀԿ-ում համոզված են, որ "հիմա կարող ենք Հայաստանի առաջին նախագահին բան հանձնարարել", "մանավանդ, որ Լեւոնը Լամբորջինիից էժան ա նստում":