«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով նախօրեին պարզ հնչած հարցին` ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմություն, թե ոչ, պարզ պատասխանել էր` «Ոչ», ստիպված է լինելու առաջիկայում այս հարցին կրկին պատասխանել: Նրա խոսնակը երեկ հայտարարել է, որ Ծաոուկյանի վերոնշյալ պատասխանը կոնտեքստից կտրված է ներկայացվել, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անհրաժեշտ «կոնտեքստն» է ձևակերպել: Եվ ահա առաջիկայում սպասվում է խիստ դիտարժան տեսարան, թե ինչպես է ԲՀԿ նախագահը խնդրահարույց իր հայտարարությունը անձամբ տեղավորելու անհրաժեշտ կոնտեքստի մեջ: Սույն քաղաքական կառույցն ու նրա ղեկավարը, փաստորեն, երկրում դժվարին այս ժամանակաշրջանում ստանձնել են կարևորագույն մի ֆունկցիա` թույլ չեն տալիս, որ մարդիկ ձանձրանան:
«Հայկական ժամանակ»-ն է գրում այս մասին: