«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօրվանից ԲՀԿ-ի քաղաքական կորիզը պարբերական հավաքներ կանի՝ քննարկելու, թե ինչ մարտավարությամբ է մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին։ Գրեթե կարելի է որոշված համարել, որ քաղաքապետի թեկնածուն կլինի Նաիրա Զոհրաբյանը, սակայն Ծառուկյանի թիմում հասկանում են, որ հեղափոխական իշխանության դեմ բոլորովին նոր մեխանիզմներով պետք է պայքարել, նոր գործիքակազմով։
Ի դեպ, շաբաթ օրը դաշինքի պատգամավորական խմբակցությունը «տժժացել» է Գագիկ Ծառուկյանի «Փարավոնում», իսկ կենացներն էլ եղել են ավագանու ընտրություններում հաղթանակի հասնելու թեմայով։ Քեֆը հաջորդել է գործնական հանդիպմանը։
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էր Սինգապուրի քաղաքական գործիչներից, կուսակցությունների ղեկավարներից, իրավական-տնտեսական-ֆինանսական ոլորտների փորձագետներից եւ պրոֆեսորներից բաղկացած 16 հոգանոց պատվիրակությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև՝ Ովքե՞ր են քաղաքապետի թեկնածուները. ՔՊ-ն երեք թեկնածու ունի, այդ թվում՝ Կարգին Հայկոն