▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կրկին սիրահարվել են միմյանց.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցության եւ Հանրապետականի «ամուսնությունից» հետո «հարսնաքույր» ԲՀԿ-ն ու «խաչեղբայր» ՀԱԿ-ը կրկին սիրահարվել են միմյանց, եւ չի բացառվում, որ առաջիկայում կրկին միություն կազմեն` ներգրավելով նաեւ այլ ուժերի։

Այդ առնչությամբ արդեն խոսակցություններ կան, ու չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի կողմից կառավարվող ԲՀԿ-ն ու Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ն  ընդհանուր դաշինքով մասնակցեն ԱԺ ընտրություններին. փողը՝ ԲՀԿ-ից, կառույցներն ու ընդդիմադիր իմիջը՝ ՀԱԿ-ից ֆորմատով, չթողնելով, որ փոշիանա Գագիկ Ծառուկյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո անտեր մնացած էլեկտորատը,  ինչին դեմ չէ նաեւ Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее