«Երեկ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված նիստը դեռ չսկսված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը լքեց այն եւ ոչ մի հարցի չպատասխանելով հեռացավ:
Նշենք, որ ԲՀԿ-ի ոչ բոլոր պատգամավորներն էին ժամանել գրասենյակ. չերեւացին, օրինակ Կարո Կարապետյանը, Արագած Մխոյանը, Տիգրան Ստեփանյանն ու Միքայել Մելքումյանը:
Ավելի ուշ լուր տարածվեց, որ Հ. Ղարագյոզյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը լքելուց առաջ խմբակցությունից դուրս գալու (հետեւաբար՝ նաեւ կուսակցությունից) դիմում է գրել:
Ի դեպ, ասում են, որ արդեն իսկ ավելի քան 8 պատգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը»:
Ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում