Երեկ «Ժամանակը» տեղեկացրել էր, որ արտերկրում հանդիպել են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ քննարկելու ՀՀ ներքաղաքական հարցերը։ Բնականաբար, խոսքը նաեւ ԲՀԿ մասին է, թե ինչի դիմաց ԲՀԿ-ն կարող է սատարել Սերժ Սարգսյանին։ Այդ մասին գրում է «Ժամանակը»։
«Ուշագրավն այն է, որ հարցը, փաստորեն, քննարկվում է Ծառուկյանի բացակայությամբ։ Երեկ այս առթիվ «Ժամանակի» դիտրկմանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Ես դա բացառում եմ, չգիտեմ՝ նման հանդիպում եղել է, թե ոչ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդպիսի հանդիպումը մի քիչ անհասկանալի է, եթե դա պատահական հանդիպում չի կամ չգիտեմ։ Բացառվում է՝ ԲՀԿ-ի ճակատագիրը որոշվի առանց Գ. Ծառուկյանի։ Հնարավոր չէ ԲՀԿ մասին խոսեն եւ Ծառուկյանը չմասնակցի։ Կամ այդ հանդիպումը չկա, կամ այդ մասին չեն խոսելու կամ իսկապես պատահական է դա»։ Նկատենք, որ օրեր առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը ինքնաթիռում պատահաբար հանդիպել էր Հովիկ Աբրահամյանին»,- գրում է «Ժամանակը»։