«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ուրախ են, որ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը հեռանում են եւ նոր կուսակցություն են հիմնում: Կամ գոնե այդպես են ներկայացնում։ Օրերս ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են քաղաքի օբյեկտներից մեկում՝ քննարկել տարբեր հարցեր:
Անդրադառնալով վերջիններիս ԲՀԿ-ից հեռանալուն՝ ասել են, որ ուրախ են՝ այսուհետ իրենց չեն կապի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ 2008թ․ մարտի 1-ի արյունահեղության հետ: Ասել են նաեւ, որ այդքան էլ մտահոգված չեն մրցակից կուսակցության ստեղծմամբ: «Գնում են՝ բարով գնան, թող ստեղծեն, գիտեն կուսակցություն ստեղծելը հեշտ է, Ուրիխանյանն էլ ստեղծեց, հետո՞, դրա համար լուրջ մարդկային եւ ֆինանսական ներուժ է պետք, Գագոն մինչեւ սարքեց ԲՀԿ-ն, գիտե՞ք ինչքան չարչարվեց»,- ասել են ԲՀԿ-ականները:
Նշենք, որ փետրվարյան իրադարձություններից հետո Վարդան Օսկանյանը դուրս էր եկել ԲՀԿ-ից, սակայն մնացել էր խմբակցության կազմում եւ վայր չէր դրել մանդատը: Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին, ապա նա ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել է որպես անկուսակցական եւ այդպես էլ չի մտել ԲՀԿ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում