«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա ավազակային հարձակում գործած անձինք, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել են, պարզապես սպասում են նախաքննությունն ավարտվի, նոր հրապարակեն կատարողների տվյալները։ Այս փաստը հաստատեց ԲՀԿ-ական պատգամավորը. գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ավազակային հարձակում էր եղել Աժ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, որին դիմակավորված անձինք մի քանի անգամ էլեկտրահարել էին և հափշտակել բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն):
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում