«Ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ կիսո՞ւմ է վերջին շրջանում ԲՀԿ-ի դրսևորած ընդդիմադիր կեցվածքը և պատրաստվո՞ւմ է արդյոք հոկտեմբերի 10-ին մասնակցել եռյակի հանրահավաքին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն ասաց. «Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, էտի գիտեն բոլորը: Ուրեմն էլ էդ հարցերով ինձ չդիմեք»:
Դիտարկմանը՝ ինքը հիմա ԲՀԿ-ակա՞ն է, թե՞ Հանրապետական, Կարո Կարապետյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի», ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում